|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ խստորեն դատապարտում է Լոս Անջելեսի նահանգի Գերագույն դատարանի որոշումը՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի «մարդասպանին» ազատ արձակելը. հաղորդում է Sabah-ը:
«Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել հայ ահաբեկիչ Համբիկ Սասունյանին, որը սպանել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Քևին Նյուսոմը հայտարարել է, որ չի բողոքարկի այդ որոշումը: Մենք խստորեն դատապարտում ենք այս մոտեցումը, որը խորապես վիրավորում է թուրք ազգի պատիվը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ որոշումը չի վերանայվել՝ չնայած այն կանխելու՝ ԱՄՆ վարչակազմի բոլոր փորձերին: Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ այս որոշումն անհամատեղելի է իրավունքի համընդհանուր սկզբունքների կամ արդարադատության ըմբռնման հետ:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ 39 տարի բանտում անցկացրած Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի։