|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ոստիկանները բերման են ենթարկել Համբիկ Սասունյանին։
Նշենք, որ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության կասկածանքով: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:
2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։