|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բերման է ենթարկվել նաև Համբիկ Սասունյանը՝ արդարության մարտիկ, Նիկոլն ու Ոստիկանությունն այդ քայլով, հավանաբար, ցանկանում են թուրքերին ու ադրբեջանցիներին դուր գալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։
«Տեսաք թուրքական մամուլի արձագանքը՝ որքան երջանիկ ու ուրախ էին, որ հայ վրիժառուն 40 տարի բանտարկվելուց հետո Հայաստանի մայրաքաղաքում մայթեզրին կանգնած հարձակման է ենթարկվում հայ ոստիկանների կողմից․ սրանով ամեն ինչ ասված է, բայց ժողովրդի կամքն անկասելի է՝ որքան ձերբակալեն, այնքան ավելանալու ենք և դա փաստ է»,-ասաց Սաղաթելյանը։
Սրանով միայն խայտառակում են իրենց,նշեց նա, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանալու, որովհետև մի պահ գալու է, որ պարտավորված են լինելու իրեն զեկեւցել, որ այլևս իրավիաճակին չի տիրապետում։
«Երբ ինձ հարցնում են՝ ե՞րբ է հրաժարականի օրը, ուրեմն, դա այն օրն է, երբ ուժային կառույցները զեկուցեն կառավարության ղեկին հայտնված այդ անձին, որ այլևս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք ոստիկանությունից դուրս եկած Համբիկ Սասունյանի ամոթանքը Նիկոլին․ «Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ»։
Հիշեցնենք, Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության կասկածանքով: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:
2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․