կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 09:48
Քաղաքական

Կողմնորոշվե՛ք, պարոնա՛յք գեներալներ, հակառակ դեպքում՝ էս երկիրն արդեն կրկեսի է վերածվում․․․

Կողմնորոշվե՛ք, պարոնա՛յք գեներալներ, հակառակ դեպքում՝ էս երկիրն արդեն կրկեսի է վերածվում․․․

Լրագրող Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ մենք գենետիկորեն շատ արագ ենք մոռանում նույնիսկ ոչ վաղ անցյալի իրադարձությունները, հիշեցնեմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ին արված պատմական ու ըստ էության աննախադեպ հայտարարությունից ընդամենը 2 դրվագ․
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
 
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
 
Հիմա, եթե ԳՇ պետը փոխվում է, արդյո՞ք սա նշանակում է, որ ԳՇ հայտարարությունն ու դրանում ձևակերպված ահազանգն առ ոչինչ է։
 
Եթե այո, ապա դրա մասին ԳՇ-ն պետք է պաշտոնապես հայտարարի։
 
Եթե ոչ, ապա դրա մասին նույնպես ԳՇ-ն պետք է պաշտոնապես հայտարարի։
 
Հակառակ դեպքում՝ էս երկիրն արդեն կրկեսի է վերածվում․․․
 
Կողմնորոշվե՛ք, պարոնայք գեներալներ»։