Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում, հպարտորեն հայտարարում էր, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում քննարկում են բանակը կրճատելու հարցը։
5 տարի մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ… կարճ ասած, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Չգիտեմ, թե արդեն որերորդ անգամ կրկնում եմ, բայց բոլոր պետք է հասկանան՝ սա միայն սյունեցիների կամ Գեղարքունիկի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չի, երեկ Արցախում, այսօր՝ Հայաստանում, դրված է մեզանից յուրաքանչյուրի կյանքի հարցը։
Գործող իշխանությունները վաղուց իրենց սպառել են, դա ցույց տվեց պատերազմը, ցույց տվեց հետպատերազմական գործընթացները, պարզ է նաև վերջին օրերի պրոցեսների տրամաբանության ներքո։
Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»։