Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ «Վարչական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ առաջարկեցին «կողմ» քվեարկել օրինագծին, ոմանք էլ`«դեմ», նրանց շարքերում կային նաև «ձեռնպահ» քվեարկելու կոչ անողներ:
«Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորների` չկողմնորոշված լինելու առիթով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ասաց. «Միգուցե կողմնորոշվեք և խմբակցությունում քննարկեք՝ ինչ դիրքորոշմամբ եք ուզում հանդես գալ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ, փաստորեն, իրեն հաջողվեց խմբակցությունում կարծիքները բաժանել 3 մասի:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը, խոսելով արդեն ԼՀԿ-ի կողմից առաջադրված օրենքի նախագծի մասին, ասաց. «Մենք քաղաքացիների վրայից բեռը հանում ենք և դնում պետության վրա, որ իր ներսում այդ հարցը լուծի: Սա նաև տեղավորվում է «Մեկ պատուհան»-ի տրամաբանության մեջ»,- մանրամասնեց նա`միևնույն ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: