|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր՝ մարտի 5-ին, Անկարայում շարունակվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավարություն. տեղեկացնում է yerkir.am-ը՝ pravda.ru-ին հղումով:
Դիվանագետին սպանել էին Անկարայում 2016-ի դեկտեմբերի 19-ին: Հարձակումն իրագործվել էր «Ռուսաստանը Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Հանցագործը՝ ոստիկանության աշխատակից Մևլյութ Ալթընթաշը, ոչնչացվել էր ցուցահանդեսի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Դատավարության առաջին օրը սկսվել է դատախազի անսպասելի պահանջով՝ 28 մեղադրյալներից 5-ն անմեղ են: Մնացած 23-ի համար նա պահանջել է տարբեր աստիճանի պատիժներ, ընդհուպ՝ ցմահ բանտարկություն:
Ի դեպ, մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը դեսպանի սպանությանը, այդ պատճառով Անկարայի առանձնակի ծանր հանցագործությունների երկրորդ դատարանում լսումները ձգվում են արդեն տարուց ավելի: