Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ-ում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 18-ամյա Թի Ջեյ Լեյնին, ով նախորդ տարվա փետրվարին Օհայոյի դպրոցներից մեկի ճաշարանում սպանել է երեք անչափահասի: Դատարանն իր դատավճռով Լեյնին զրկել է վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից:
Դատական նիստին Լեյնը ներկայացել է սպիտակ շապիկով, որին սևով ընդգծված գրված է եղել` «մարդասպան»: Իսկ վերջին խոսքն ասելուց հետո նա հայհոյանք նշանակող ժեստեր է ցույց տվել սպանված երեխաների հարազատներին, դատավճռի հրապարկման ժամանակ քմծիծաղ է տվել. գրում է ИТАР-ТАСС-ը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, Լեյնը մտել է ճաշարան, կրակ բացել, սպանվել է 16-17 տարեկան երեք անչափահաս, իսկ երկու հոգի էլ վիրավորվել է: Կալանավորելուց հետո Լեյնը դատաբժշկական փորձաքննություն է անցել, ինչի արդյունքում ճանաչվել է մեղսունակ, թեեւ հալյուցինացիաներ է ունենում և տառապում է պսիխոզով: Այս տարվա փետրվարի 26-ին Լեյնը ընդունել է իր մեղքը, սակայն չի ասել կատարածի պատճառների մասին: