|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը Ազիզ Թուրայ անունով քաղաքացու, որը 4 և 5 տարի առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հավանել էր երկու նկար, «ահաբեկչական քարոզչություն անելու» մեղադրանքով դատապարտել է 1 տարի 7 ամիս ազատազրկման: Դատարանը միևնույն քաղաքացու` Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացված գործողությունների դեմ հրապարակման մեջ ոչ մի հանցավոր տարր չի հայտնաբերել. հայտնում է diken.com.tr կայքը:
Թուրայի փաստաբանը նշել է, որ ոչ մի ժողովրդավարական համակարգում ֆեյսբուքյան գրառումը հավանելը հանցանք չի համարվում: «Դատարանը, քարոզչության մեղադրանքով, օրենքով նախատեսված չափորոշիչների չհամապատասխանող որոշումներ կայացնելով, քաղաքացիներին հիմարեցնում է»,- ասել է նա:
Նշենք, որ անցած տարի Թուրայը կայքում նյութ էր հրապարակել Աֆրինի գործողության վերաբերյալ, և դատարանը հետաքննություն էր սկսել: