Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերի նախկին աշխատակից և դրանք բացահայտող Էդվարդ Սնոուդենը հայտարարել է սաուդյան լրագրող-քննադատ Ջամալ Խաշոգջիի՝ Սաուդյան Արաբիայի կողմից սպանությանը իսրայելական լրտեսական ընկերության մասնակցության մասին:
Սնոուդենը Twitter-ի իր միկրոբլոգում, ի պատասխան իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի միջոցով Ջամալ Խաշոգջիի կնոջ և հարսնացուի բջջային հեռախոսները կոտրելու մասին տեղեկատվության, գրել է. «Իսրայելական NSO Group ընկերությունը (Pegasus-ի արտադրող) բազմիցս հերքել է իր մասնակցությունը Խաշոգջիի սպանությանը, բայց անսպասելի նոր ապացույցները հաստատում են, որ նրա սպանության ընթացքում կոտրել են նրա կանանց հեռախոսները»:
Սնոուդենը հրապարակել է իր թվիթը՝ պատասխանելով Citizen Lab-ի փորձագետ Ջոն Սքոթ Ռիլթոնի թվիթին, որն ավելի վաղ գրառում էր կատարել, որ «Սաուդյան Արաբիան սպանել և մասնատել է Ջամալ Խաշոգջիին: Ջամալի կինը սպանությունից մի քանի օր առաջ հարձակման է ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրի կողմից»։