Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական դատարանը մեկ տարի ութ ամիս ազատազրկման է դատապարտել ոստիկանության սպային 2017 թվականին մայրաքաղաք Անկարայում ցույցերի ժամանակ ցուցարարի ձեռքը կոտրելու համար:
Դատարանը հետաձգել է դատավճռի իրագործումը՝ համոզմունք հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցը «այլևս հանցագործություն չի կատարի իր անձնական որակների հիման վրա և հաշվի առնելով այն փաստը, որ չունի քրեական հետապնդում». հայտնում է Gazeteduvar-ը:
Պատժի հետաձգումը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցը չի գնա բանտ, եթե հաջորդ հինգ տարվա ընթացքում հանցանք չկատարի:
Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանը հայտարարել է, որ տեսախցիկները ցույց են տվել, որ ոստիկանը ցուցարար Զեյնալ Դանաջիի ձեռքն այնպես է ոլորել, որ կոտրել է այն: Ի պաշտպանություն իրեն՝ ոստիկանության աշխատակիցը նախկինում ասել է, որ ինքը փորձել է Դանաջիին բերման ենթարկել «օրենքի շրջանակներում»:
Հրապարակման մեջ նշվում է, որ զոհը վիրավորվել է այն ժամանակ, երբ Անկարայի ոստիկանությունը փորձել է ցրել 2017 թվականի հուլիսի 23-ին հացադուլ հայտարարած ուսուցիչներ Նուրիե Գյուլմենին և Սեմիհ Օզաքչային սատարող բողոքի ցույցը: