կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 18:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են սրանք տվել թուրքերին․ Արթուր Խաչատրյան

Այն տարածքը, որ սրանք զիջել են թուրքերին, Լիբանանի չափ է, Կիպրոսի չափ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Բաղրամյան պողոտայի հանրահավաքի հարթակից։

«Կուզեմ, դուք ձեզ հաշիվ տաք՝ Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են սրանք տվել թուրքերին, ու կհարցնեք՝ հիմա խոսենք ձեթի թանկացման կամ սղաճի մասի՞ն։ Այո՛, հիմա պիտի խոսենք, որովհետև սրանք շատ պրոֆեսիոնալ ձևով հոգեբանորեն ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և հիշեցնում են 25 տարի առաջ ասված խոսքերը՝ Սերգո՛ ջան, լավ չես ապրել, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Հիմա, իբր, իրենք լուծել են Ղարաբաղի հարցը, կսկսեք լավ ապրել․․․ ու բոլորին կերակրում են այն ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել ազգիս առաջ։ Այսինքն, Արցա՞խն էր խանգարում, որ այդ հնարավորությունները բացվեին, Արցախը մի կողմ և ինչ-որ անհասկանալի հնարավորությունները մյուս կո՞ղմ․ դա են փորձում կաթացնել ձեր ենթագիտակցության վրա և դրա համար պետք է փաստարկված ապացուցենք, որ տնտեսությունը երբեք ավելի վատ վիճակում չի եղել գոնե վերջին 20 տարվա ընթացքում, քան այսօր»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․