Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան էջում գրում է․
«Նիկոլի սուտը Ռուսաստանի կողմից պաշտոնապես հերքելը հերթական անգամ հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին ի պատասխան ՌԴ ԱԳՆ էջում հրապարակված Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։
Նախկին դեսպանի խոսքով, Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպումից դրական արդյունքներ չունենալու մեղքը Նիկոլը պետք է բարդեր ինչ-որ մեկի վրա։ «Ըստ պլանի, հիմա ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։ Նիկոլը, որ անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում, երկու նպատակ է դրել իր առաջ։ Առաջին հերթին նա ձգտում է «անտինիկոլիզմը» փոխարինել ռուսաստյացությամբ՝ Ռուսաստանին նշանակելով գլխավոր մեղավոր։ Երկրորդ, հող է նախապատրաստում է աշխարհքաղաքական մանևրների համար, որը սպառնում է վերջնական աղետ դառնալ հայերի ու Հայաստանի համար»,-մասնավորապես նշում է Մինասյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։