Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Zham.am-ը գրում է․ Այսօր Հայաստանում ամենատարածված քննարկման թեման հետևյալն է, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է կազմաքանդում պետական ինստիտուտները, թե՛ դա գավառամտության և թերզարգվածության արդյունքն է:
Պետք է նշել, որ այս դիսկուրսն իրականում բովանդակություն չունի: Քանզի եթե մարդը հետևողականորեն ոչնչացնում է պետական ինստիտուտները, ի՞նչ կապ ունի, թե ինչո՞ւ է նա այդպես վարվում:
Մարդ ինչքա՞ն պետք է աննամուս լինի, որ հայտարարի թե բանակում, իբր գործում է 5-րդ շարասյուն:
Չեմ հավատում, որ դա միայն տգիտության հետևանք է: Փաշինյանը Հայաստանի դեմ գործելու բոլոր «կարմիր գծերը» անցել է: Նա արդեն չի խորշում այլևս ոչ մի բանից: Երեկվա իր հոխորտանքը հայոց բանակի դեմ մեկ պատճառ ուներ: Նա գիտի, որ ժողովուրդն իրեն է մեղադրում 2020 թվականի պատերազմի պարտության համար: Նրա բոլոր տրյուկները, թե իբր նախկիններն են մեղավոր, այլևս չեն աշխատում:
Այո, բոլոր ոլորտներում էլ բացասական երևույթներ եղել են: Նախկինների ժամանակ, իհարկե, մեր բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել: Բայց մեղադրել նախկիններին, որ նրանց պատճառով է Հայաստանը պարտվել պատերազմում, ծիծաղելի հիմնավորում է:
Մի պահ հանրության մի մասը կուլ տվեց այդ խայծը, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում:
Մարդկանց կարելի է խաբել ինչ-որ ժամանակով, ինչ որ մարդկանց կարելի է հավերժ խաբել: Սակայն ժողովրդի մեծ մասին երկար ժամանակով խաբել հնարավոր չէ:
Եվ, ահա, այդ ժամանակն ավարտվում է, և Փաշինյանին անհրաժեշտ են նոր «քավության նոխազներ»: Եվ, ահա, նա ներկայացնում է, թե դա այն 5-րդ շարասյունն է, որ իբր առկա է մեր բանակում:
Ի՞նչ է դա նշանակում: Որ բանակում այդ հայտարարությունից հետո, բոլորը բոլորին պետք է կասկածեն: Իսկ դա նշանակում է, որ բանակի ուղղահայաց համակարգը չի աշխատելու:
Այն, որ դա նշանակելու է բանակի կառավարման փաստացի փլուզում, դա չի հետաքրքրում Փաշինյանին: Նրան մեկ բան է հետաքրքիր, ինչպե՞ս խուսափել պարտված պատերազմի մեղադրանքից:
Եվ դրա համար էլ նա ամեն ինչ անելու է իր փրկության համար, չխորշելով ոչ մի բանից, այդ թվում առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող պետական ինստիտուտները փլուզելու մտադրությունից, եթե դա մի ինչ-որ ժամանակով կօգնի իրեն թաքցնելու սեփական դատարկությունը:
Եթե Փաշինյանը մեկ տարի էլ մնա իր պաշտոնում, ապա հայկական բանակ չի լինի, դրանից բխող հետևանքներով:
Սա է իրականությունը: