կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-06 08:24
Առանց Կատեգորիա

Ի՞նչի համար են «տրանսպորտային» ծախսերը. «Փաստ»

Ի՞նչի համար են «տրանսպորտային» ծախսերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մարզերից մարդկանց համատարած տեղափոխումը իրականացնելու համար օգտագործվել են նաև տուրիստական կազմակերպությունների, ի մասնավորի՝ «Բաս վոյաժի» ավտոբուսները: Ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց համակիրներին տեղափոխելը վարչական ռեսուրս չէ, սակայն փաստացի չեն էլ հերքում, որ իրականացրել են տեղափոխություն: «Իմքայլականները» նշում են, որ պետական՝ մասնավորաբար, «ԱԺ-ի, ՊՆ-ի կամ ոստիկանության» տրանսպորտ չի տրամադրվել, ուրեմն դա չի կարող համարվել վարչական ռեսուրսի կիրառություն: Սակայն այստեղ առկա են մի շարք ուշագրավ հանգամանքներ:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում ժամանակին կարողացել են մտածել «գեղեցիկ» սխեմա, ըստ որի, ամսական շուրջ 15 միլիոն դրամ է տրամադրվում նշյալ կազմակերպությանը՝ տրանսպորտային փոխադրումների համար: Դրան գումարած՝ նախատեսվածից «դուրս» յուրաքանչյուր ծառայության համար կատարվում է հավել յալ վճարում, և որոշ դեպքերում այդ գումարը ամսական կարող է հասնել ամսական մինչև 50-60 միլիոն դրամի:

Այն, որ պատերազմի ժամանակ այդ սխեման կիրառվել է զինծառայողներին տեղափոխելու համար, քանզի ՊՆ տրանսպորտը բավարար չի եղել, սկզբունքորեն կարելի է համարել բնական և ընդունված գործընթաց: Սակայն փաստացի ստացվում է, որ նույն սխեման կարող է օգտագործվել պետբյուջեի հաշվին նաև իշխող թիմի քաղաքական շահերը սպասարկելու համար, այդ թվում՝ քաղաքացիներին հանրահավաքի վայր հասցնելու և հետ վերադարձնելու նպատակով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: