|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բաղրամյան պողոտայում վճռվում է Հայաստանի ապագան։ Կլինի՞ այն, թե՞ չի լինի։ Եթե լինի, ապա ինչպիսի՞ն կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հակամարտությունը, ռուս–թուրքական մրցակցությունը Արցախի խրամատներից տեղափոխվել է Երևանի կենտրոն։
Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և պահանջում Հայաստանի զինված ուժերի հրամկազմի հրաժարականը։
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա թուրքերը շատ մեծ խաղադրույք են կատարել, քանզի նման նվեր 1.000 և նույնիսկ 10.000 տարին մեկ կարող է բաժին հասնել որևէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջությամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դեմ։
Հիմա դիմակները դեն են նետված։ Ամեն ինչ բացահայտ է։ Վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացին չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա»,- գրել է նա: