կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 21:10
Մշակույթ

Բացվել է Եվրոպայում առաջին ստորջրյա թանգարանը՝ հարյուրավոր քանդակներով

Բացվել է Եվրոպայում առաջին ստորջրյա թանգարանը՝ հարյուրավոր քանդակներով

Իսպանիայում Լանսարոտե կղզու մոտ բացվել է Եվրոպայում առաջին ստորջրյա թանգարանը, գրում է Daily Mail–ը։

Atlantico-ի ցուցանմուշներն են դարձել տարբեր տարիքի ու տարբեր սեռերի մարդկանց ավելի քան 300 բնական մեծության քանդակներ, որոնք տեղադրվել են ջրի տակ ՝ մոտ 12 մետր խորության վրա։ Դրանցով բազմաթիվ ինստալյացիաներ են ստեղծվել։ 

Հատուկ նյութերից սարքված քանդակները կարող են հարյուրավոր տարիներ գտնվել ջրի տալ, չքայքայվելով ու չվնասելով էկոհամակարգը։ Թամգարանը ստեղծելու աշխատանքները երեք տարի են տեւել։

Atlantico-ն ստեղծվել է ոչ միայն ժամանցի, այլեւ շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին ուշադրություն գրավելու նպատակներով։ Այն բրիտանացի քանդակագործ Ջեյսոն դե Կայրես Թեյլորի նախագիծն է։