Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները, քափուքրտինք մտած, ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը որակում են որպես բանակի միջամտություն ներքաղաքական գործընթացներին: Բայց քաղաքագետների ու իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ իշխանություններն ու նրանց ձայնակցող սորոսականները պարզապես մանիպուլ յացիա են անում: Բանն այն է, որ ներկայումս այլևս չի կարող խոսք լինել զուտ ներքաղաքական գործընթացների մասին: Տեսեք, բանակի հրամկազմը փաստացի արձանագրում է, որ գործ ունենք իշխանությունների «ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ քայլերի» հետ: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ նշված է, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այսինքն, փաստացի արձանագրվում է, որ առաջին հերթին գործ ունենք պետության պաշտպանության և անվտանգության հետ: Իսկ ո՞վ է Սահմանադրությամբ ապահովում պետության պաշտպանությունն և անվտանգությունը: Ճիշտ է, զինված ուժերը: Այնպես որ, փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: «Բանակը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, իսկ հիմա այդ անվտանգությունը, և, ընդհանրապես, երկրի ինքնուրույնությունը, ըստ էության զրոյական մակարդակի վրա է»,- «Փաստի» հետ զրույցում ասած քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում բանակի հայտարարությունն ու դիրքորոշումը բնական է: «Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուշացած է, թեպետ, ամեն դեպքում, լավ է, որ բանակն իր ֆունկցիոնալ առաքելությունն արտահայտել է»,-ընդգծեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: