կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 12:22
Քաղաքական

Նիստը չի կայացել. կոլափսի մեջ գտնվող պետության Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի

Նիստը չի կայացել. կոլափսի մեջ գտնվող պետության Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի չկայանալուն․

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՀԵՐԹԱԿԱՆ նիստը երկուշաբթի չի կայացել՝ ՕՐԱԿԱՐԳ չլինելու պատճառով:
Փաստորեն անվտանգային և պաշտպանական կոլափսի մեջ գտնվող պետության խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի, իսկ մեր բոլոր փորձերը հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել բովանդակային հարթություն հանդիպում են ՔՊ-ականների սուր դիմադրության:
Մյուս կողմից հասկանում եմ նրանց, քանի որ օրակարգի ցանկացած բովանդակային կետի քննարկում անխուսափելիորեն կբացահայտի պետության և պետականության դեմ գործած նրանց հանցանքները:
Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն:
Չնայած երեկ նրանց հաջողվեց ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղակալ»,- գրել է նա։