ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը գրում է․
«ՆԻԿՈԼԻ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ
Երկուշաբթի առավոտյան ի մի բերենք նախորդ շաբաթվա ընթացքում նիկոլի կառավարության ձախողումները, որոնք երկրի ու ազգի վրա շատ թանկ են նստում.
- 100-150 մ քայլելու համար նիկոլը հազարավոր ոստիկաններ հավաքեց Վերնիսաժի այգում, կիրառեց բռնի ուժ,
- հայտարարեց, որ Իսկանդեր հրթիռներն արդյունավետ չեն (մեղմ ասած), դրանով առաջացնելով ռուսական կողմի տարակուսանքը (շատ մեղմ ասած) և ծաղրուծանակը
- հաջողացրեց «կորցնել» ամերիկյան Boeing 737 ինքնաթիռ, դրանով առաջացնելով ամերիկյան կողմի տարակուսանքը (մեղմ ասած)
- չընդունեց Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությանը, ում հետ հանդիպել էր Նախագահը, դրանով առաջացնելով եվրոպական կողմի տարակուսանքը (մեղմ ասած),
- Աբու Դաբիում անցկացվող ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացան բուկլետներով ու նոր հեղափոխական ժպիտներով,
- աշխատանքից ազատեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Տիրան Խաչատրյանին
- իր դեմ հանեց հայկական բանակը, ով պահանջեց իր և իր մանկամսուրի հրաժարականը,
- բացահայտեց, որ իր միակ դաշնակիցը Թուրքիան է,
- հերթական անգամ Ալիևի ծաղրուծանակին արժանացավ,
- քրեական ենթամշակույթի դեմ համառ ու անզիջում պայքարի արդյունքում կարճեց քրեական հեղինակություն Զապի դեմ հարուցած քրեական գործը,
- իր համախոհներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ իր երթին բերած մարդկանց տարավ իր ընդդիմախոսների հետ ուղղակի բախման
- հայտարարեց, որ էլ «թավիշ» չի լինելու, դրանով իսկ պարզ սպառնալով, որ պատրաստվում է երկրում բռնատիրություն հաստատել,
- գործի դրեց ողջ վարչական ռեսուրսը, որ կարողանա այսօրվա հանրահավաքին մարդ բերի...
Եթե բան եմ բաց թողել, խնդրում եմ ավելացրեք»։