կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 09:49
Հասարակություն

Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել

Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն
ՀՀ քաղաքացիական ավիացիայում
 
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
 
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
 
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
 
Մանրամասները հաջորդիվ
 
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»։