Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Թուրքիայի հետախուզական և հորատման նավատորմը շուտով կհասնի վեցի: Շատ ավելի շահավետ է ինքնուրույն գնել նավեր և հետախուզական աշխատանքներ կատարել խոստումնալից օֆշորային հանքավայրերում, քան դիմել արտասահմանյան նավթագազային ընկերությունների ծառայությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իզմիր նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի համագումարում. հաղորդում է Anadolu-ն:
Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Անկարան նախկինում համաձայնագրեր է կնքել BP-ի եւ Chevron-ի հետ Սև ծովում հետախուզական աշխատանքների վերաբերյալ: «Սակայն շուտով պարզ դարձավ, որ շատ ավելի շահավետ է նավեր գնել և մեր կողմից հետախուզական աշխատանքներ անցկացնել»,- ասել է Էրդողանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել տնտեսական ոլորտում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
«2003-ին, երբ ես իշխանության եկա, Թուրքիայի Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները 27,5 մլրդ դոլար էին: Այսօր այդ ցուցանիշը 95 միլիարդ դոլար է»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այսօր Թուրքիայի պարտքը ԱՄՀ-ին զրո է։