Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ռուսաստանցի պատգամավորները արձագանքել են 2050 թվականի վերաբերյալ թուրքական քարտեզին, որը ցուցադրվել է թուրքական TGRT հեռուստաընկերության եթերում: Հիշեցնենք, որ քարտեզի վրա թուրքական պետության ազդեցության տակ էին ընդգրկվում նաև Ռուսաստանի այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Ղրիմը և Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան և Հյուսիսային Օսիան:
Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, ցանկանալով վերաստեղծել Օսմանյան կայսրությունը, փորձելու են բռնակցել ռուսական տարածքներ: Պատգամավորը թուրք քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը՝ շեշտելով, որ «ուրիշի ունեցվածքի վրա չպետք է աչք տնկել»: Կրասովը շեշտել է, որ եթե թուրքերը ցանկանում են իրենց վրա ստուգել ռուսական ոգու և զենքի ուժը, թող փորձեն:
Պատգամավոր Պավել Շպերովը հավաստիացրել է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել իր՝ երեք դար առաջվա ազդեցության ոլորտը և չի թաքցնում իր հավակնությունները Ղրիմի նկատմամբ, նաև հավելել է, որ դա ոչ մի կերպ չի կարող լուրջ քննարկվել: