|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Անաստասիա Կաշևարովայի պնդմամբ՝ խորհրդարանի բոլոր պատգամավորները մարտի 30-ին կանցնեն կորոնավիրուսային թեստ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Նշվում է՝ այս պահի դրությամբ Դումայում հիվանդության դեպքեր չեն գրանցվել:
«Հաջորդ շաբաթ բոլոր այն պատգամավորները, ովքեր հանդիպել են ընտրողների հետ, կվերադառնան Մոսկվա և կաշխատեն նույն շենքում, իսկ լիագումար նիստի ընթացքում՝ նույն տարածքում … Նախքան լիագումար նիստերի շաբաթը սկսելը ճիշտ կլինի, որ բոլոր պատգամավորները մարտի 30-ին նոր կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորման ենթարկվեն», -Telegram-ի իր ալիքում գրել է Կաշևարովան ու հավելել. «Պետդումայում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Մի՛ տարածեք կեղծ լուրեր և մի՛ վախեցրեք քաղաքացիներին: Երկու տեղակալները մեկուսացված են, քանի որ շփում են ունեցել այն անձի հետ, ում մոտ կասկածվել է կորոնավիրուս: Մենք, մեր կողմից, ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները»։