|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի շահառու զինծառայողների հետ։
Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ, առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև զինծառայողների կրթության և աշխատանքի հարցերը: Նա շեշտել է, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզները:
Հայկուհի Մինասյանն ընդգծել է, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական կարիքներին ու կարողություններին համապատասխան:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։