Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնկրետ՝ Սյունիքում, Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում՝ Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ։
«Ես կասկած ունեմ, սա կասկած է, որ իրականում Ղարաբաղին մնացել է 2,5 հազար քառ կմ, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան, կտոր-կտոր Ալիևը վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։
Խոսելով Փաշինյանի կողմից թաքուն ստորագրված և իր բացահայտած փաստաթղթի մասին, որով Սյունիքի ճանապարհը պետք է ադրբեջանցիների հետ համատեղ օգտագործենք, Բագրատյանն ասաց, որ ամբողջ այդ ճանապարհը հայկական է, ադրբեջանցիները ճանապարհից տեղ-տեղ անցել են և խորացել են մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն հատվածներում։
Լրագրողի դիտարկմանը, թե Գուգլն է այդպես ցույց տալիս, Բագրատյանը հակադարձեց՝ իսկ Գուգլը ո՞ւմից է վերցրել, օդից է վերցրե՞լ, չէ՞ ոչ օպերատորն է դա ներմուծել։
«Ճանապարհը կառուցվել է Խորհրդային Միության օրոք՝ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհուրդը չի բան արել։ Գուգլը կաշառքը վերցրել է՝ գիծը տարել է»,-ասաց նախկին վարչապետը։
Նա նշեց, որ սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում։ Որպես դեմարկացիայի հիմք ընդունվում են, օրինակ, ռազմական քարտեզները, օրինակ, Գորիսի շրջգործկոմը և Լաչինի շրջգործկոմը այդպիսի որոշում են ընդունել․ «Այսինքն, այնպես չէ, որ ՀՀ սահման չկա, ՀՀ սահման կա»։
Բագրատյանը նկատեց, որ այս ամեն ինչի պատասխանատուն նաև հանրապետության նախագահն է։
«Եթե նախագահը կարող է ասել՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրից տեղյակ չէր, չնայած սուտ է ասում, սա ինքն է՝ 123 հոդվածի համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, դա հանրապետության նախագահն է, Նիկոլը չէ»,-ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է այլ գաղտնի փաստաթղթեր ևս լինեն, Բագրատյանը պատասխանեց՝ այո՛, Տիգրան Ավինյանը չբացառեց։
Խոսելով իր նախապատերազմյան հայտարարության մասին, թե՝ ինքը Ալիևի տեղը լիներ՝ կհարձակվեր, Բագրատյանն ասաց, որ դա ակնհայտ էր։
Մեկնաբանելով Գլխավոր շտաբի նախկին պետի դիրքորոշումը, որը սատարում է ռազմական համալրումները, Բագրատյանն ասաց․ «Գլխավոր շտաբի նախկին պետը գլուխը պատին է տալիս, ինտերնետով հեշտութամբ կարելի է կարդալ՝ АК ОСА-ով ինչ կարելի է անել, «Բայրաքթարով» ինչ կարելի է անել․ АК ОСА-ն «Բայրաքթարին» անհասանելի է»։
Մանրամասն՝ տեսանյութում․