կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 07:00
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողը տվել ենք, եկել են. Հրանտ Բագրատյանը՝ WCIT-2019-ի մասին

ՏՏ ոլորտը չի կարող ՀՀ տնտեսության կրող ճյուղ լինել. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ամփոփելով Երևանում անցկացված WCIT-2019 համաժողովի արդյունքները:

«Ո՛չ, չի կարող, մենք ՏՏ ոլորտի առաջանցիկ զարգացում չունենք: Այս օլիգարխիկ համակարգում, սպառմանը միտված զարգացման պայմաններում երբեք չենք կարող բարձր տեխնոլոգիաների պահանջ ստեղծել»,-ասաց նա:

Բագրատյանի համոզմամբ՝ Հայաստանում բացառված է ռիսկային բիզնեսի զարգացումը, իսկ ՏՏ-ն ռիսկային բիզնես է. «Փաշինյանը հենց այնպես ասում է, որպեսզի դուր գա լսողին: Ներկայացուցչական պատվիրակներին փողը տվել ենք, եկել են, մեզ չի էլ ասվել՝ քանիսի՞ ճանապարհածախսն է վճարվել: Սպառման մոդելի վրա ո՞նց ես ստեղծում ինովացիոն համակարգ»:

Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք՝ 10 տարի տնտեսությունը դոփեց տեղում, չէր հասկանում ի՞նչն է խնդիրը, նույնն էլ հիմա՝ որևէ տարբերություն չկա՝ ասաց նա:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով.