կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 14:20
Տարածաշրջան

Իրանում հնագետները գտել են Կյուրոս Մեծի դարպասը

Իրանում հնագետները գտել են Կյուրոս Մեծի դարպասը

Իրանի հարավում միջազգային հնագիտական առաքելությունը հնագույն Պերսեպոլիս քաղաքի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերել է մոնումենտալ դարպասի մնացորդներ, որի մասին պատմում են Կյուրոս Մեծ արքայի մասին լեգենդներում. գրում է Tehran Times-ը:

Իրանական պարբերականը գրում է, որ վեհաշուք դարպասի բավականին լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են Պերսեպոլիսից մոտ երեք կիլոմետր հեռու: Դրանք հայտնաբերել է համատեղ առաքելությունը, որը, բացի իրանցի հնագետներից, ներառում է հետազոտողների Իտալիայից:

Գիտնականները հայտնագործության մասին հայտնել են միայն հիմա, թեև կառույցի առաջին հետքերը հայտնաբերվել էին 10 տարի առաջ: Միայն այժմ հնագետները վստահորեն կարող են ասել, որ իրենց հաջողվել է գտնել հայտնի «Պարդիս Պարսե» դարպասը:

Կյուրոս արքայի մասին գրավոր աղբյուրներում նշվում է, որ նրա հրամանով այս դարպասները կանգնեցվել են Պերսեպոլիսի մոտ՝ Թալ է Աջորի պալատում: Շինարարությունն ավարտվել է նրա որդի Կամբիզի օրոք:

Ըստ էության, «դարպասը» փոքրիկ պալատ էր: Պեղումների ընթացքում հնագետներն ու մշակութային ժառանգության մասնագետները պարզել են, որ դարպասի երկարությունը 30-ից 40 մետր է, իսկ բարձրությունը`մոտ 12 մ: Կենտրոնական սենյակում հայտնաբերվել են սեպագիր արձանագրություններ՝ բաբելոներենով և էլամերենով: Գիտնականները դարպասը թվագրել են՝ հիմնվելով մի քանի աղբյուրների վրա: Նրանք ուշադիր ուսումնասիրել են ճարտարապետությունը, շինանյութերը, պատերը զարդարելու դրդապատճառները և հին տեքստերը: Բացի այդ՝ իրականացվել է նյութերի ռադիոածխածնային վերլուծություն: Այս ամենը ցույց է տալիս, որ հայտնաբերված հուշարձանը կառուցվել է մ.թ.ա. 539-ից հետո`ի պատիվ Մեծ Կյուրոսի բանակի կողմից Բաբելոնը նվաճելու: