կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-26 13:54
Տարածաշրջան

Թուրք հնագետները Անիի ավերակների տակ թունելների ցանց են հայտնաբերել

Թուրք հնագետները Անիի ավերակների տակ թունելների ցանց են հայտնաբերել

Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման շնորհիվ թուրք հնագետները Անիի ավերակների տակ վերջերս հայտնաբերել են թունելների հսկայական ցանց: Այս մասին հայտնում է peopleofar.wordpress-ը:

 

Կարսի Կովկասյան համալսարանի կողմից կազմակերպված «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում հետազոտող Սեզաի Յազըջին հայտնել է, որ բացահայտումների ընթացքում հայտնաբերվել են գաղտնի ջրանցքներ, խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, հսկայական թունելներ և այլն:

 

Յազըջն նշել է, որ այս բացահայտումները կատարելիս ոգեշնչվել են Գեորգի Գյուրջիևի աշխատություններով, ով 1886 թվականին իր ուղեկցորդ Պողոսյանի հետ այցելել է Անիի ավերակներ և հայտնաբերել անցումներ, կերամիկա, հոգևորականների խցերում որոշ գրվածքներ և այլն: Եվ չնայած դրան, որ Գյուրջիևը սահուն խոսել է հայերեն, նա չի կարողացել հասկանալ հայտնաբերված գրությունների իմաստը, քանի որ դրանք եղել են գրաբարով:

 

Անի քաղաքի ավերակների տակ հայտնաբերվել են 500 մետր ընդհանուր երկարությամբ ավելի քան 823 ստորգետնյա շինություններ: