Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին իսլամաֆոբիային դիմակայումը ձախողելու մեջ:
«Մուսուլմանների սրբազան արժեքների վրա հարձակումներն այժմ համառորեն անտեսվում են մտքի ազատության պատրվակով: Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են եվրոպական իսլամը, ֆրանսիական իսլամը և ավստրիական իսլամը, միաժամանակ կիրառվում են մաուսուլմանների վրա ճնշում գործադրելու համար»,- Էրդողանին է մեջբերում NTV- ն:
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ այդ գործողությունները «խզում են եվրոպացի մուսուլմանների կապերն իրենց հայրենիքի և իսլամական ումմայի (համայնք) հետ»`ավելացնելով, որ այս դեպքում թիրախը Թուրքիան է:
Հիշեցնենք, որ անցյալ տարի եվրոպական պետությունների և այս երկրներում բնակվող մուսուլմանական փոքրամասնությունների միջև լարվածություն էր առաջացել:
Հոդվածը հիշեցնում է, որ Ֆրանսիայում մի շարք ահաբեկչություններից հետո նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտ հայտարարել էր ֆրանսիական իսլամը բարեփոխելու՝ իր ծրագրերի մասին: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խոստացել էր նույնն անել Վիեննայում ԻՊ-ի կողմնակիցների կողմից իրականացված ահաբեկչությունից հետո:
Էրդողանը հասկացրել է, որ այս քաղաքականությունը համարում է ուղղված Թուրքիայի դեմ: Նա ասել է, որ եվրոպական որոշ երկրների կողմից այդպիսի քաղաքականությունը «պատահական չէ» և նպատակ ունի «սաբոտաժի ենթարկել Թուրքիային ասիմետրիկ մեթոդներով, անհիմն մեղադրանքներով և պնդումներով» այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել դիմակայել Անկարային այնպիսի հարցերում, ինչպիսին է «վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում» հակամարտությունը։