Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՍՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ. դոլարի փոխարեն, և աճել 647 մլն 230 հազ դոլարով կամ 8.84%-ով: Ինչպես հայտնի է, Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին:
Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով, հնտո պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում, սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, և մենք էլի համարվելու ենք պարտքով ապրող երկիր:
Սա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: