կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-07 16:23
Հասարակություն

Եգիպտոսից ՀՀ եկած 27 քաղաքացի 1 օր պետք է մնա հիվանդանոցում, քանի որ ի վիճակի չէ վճարել 15 000 դրամ՝ կորիոնավիրուսի թեստ հանձնելու համար

Եգիպտոսից ՀՀ եկած 27 քաղաքացի 1 օր պետք է մնա հիվանդանոցում, քանի որ ի վիճակի չէ վճարել 15 000 դրամ՝ կորիոնավիրուսի թեստ հանձնելու համար

Փետրվարի 7-ին Եգիպտոսից ՀՀ վերադարձած 27 քաղաքացի այժմ գտնվում է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, քանի որ ի վիճակի չի եղել օդանավակայանում վճարել 15 000-ական դրամ ու հանձնել կորիոնավիրուսի թեստ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է նշված քաղաքացիներից Հասմիկ Էլիզբարյանը՝ պնդելով, թե իրենք տեղեկացված չեն եղել, որ ՀՀ վերադառնալուց հետո ևս պարտավոր են թեստ հանձնել օդանավակայանում։

«Եգիպտոսից վերադարձել ենք, ոչ մեկս չգիտեր, որ պետք է վերադառնալիս նույնպես թեստ հանձնենք։ Տեղում ստիպեցին վճարել 15 000-ական դրամ ու թեստ հանձնել։ Մեզ ասացին՝ կա՛մ 15 000 դրամ վճարում եք, թեստը հանձնում եք, գնում եք տուն, կա՛մ ձեզ շտապօգնության մեքենայով տանում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, թեստ եք հանձնում, որտեղ պետք է մեկ օր մնաք»,- մանրամասնել է քաղաքացին՝ նշելով, թե վերը նշված 27 քաղաքացիները չեն ունեցել 15 000-ական դրամ, այդ պատճառով էլ ստիպված են եղել գնալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։

«Ստացվում է՝ եթե վճարում ես օդանավակայանում, կարողանում ես տուն գնալ անմիջապես՝ առանց թեստի պատասխանին սպասելու, եթե չես վճարում, քեզ բերում ենք Նորքի հիվանդանոց, 1 օր պահում գերի։ Օդանավակայանում ասում են՝ 6 ժամվա ընթացքում կլինի պատասխանը, բայց ոչ մեկը 6 ժամ չի մնում, գնում են տուն, այսինքն՝ իրենց դեպքում վտանգ չկա՞, որ կարող են վարակված լինել և վարակել, իսկ նրանք, ովքեր ի վիճակի չեն վճարել, պետք է մեկ օր սպասեն։ Ընտանիք կա՝ 3 հոգով են, չեն կարողանում միանգամից 45 000 վճարել, ուրեմն պետք է 1 օր գերի մնա՞ն: Ինչո՞ւ կարելի է օդանավակայանում 15 000 դրամ վճարել և հանգիստ տուն գնալ՝ առանց թեստի պատասխանին սպասելու, իսկ եթե հիվանդանացում ես թեստ հանձնում, պետք է սպասես»,- ասել է քաղաքացին։