|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին, այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքի էջը:
«Հարգելի՛ աջափնյակցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին»,- ասված է գրառման մեջ:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ 2021-ի հունվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ: