կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 22:04
Արցախ

Մարտակերտում շահագործման է հանձնվել շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր շենքը

Մարտակերտում շահագործման է հանձնվել շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր շենքը

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Լուսինե» կոնցեռն ընկերության ֆինանսավորմամբ այսօր տեղի է ունեցել է Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողություն:Շենքի  բացման  պատիվը  տրվել  է ԱՀ   արտակարգ  իրավիճակների   պետական   ծառայության  տնօրեն, գնդապետ     Կարեն  Սարգսյանին  և    բարերար Գրիգոր  Գասպարյանին:

«Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝    միջոցառմանը  Մարտակերտի  շրջանային  արտակարգ    իրավիճակների  բաժնի  պետ, փոխգնդապետ  Արայիկ  Դանիելյանը,  ողջունելով   ներկաներին,   ասել  է, որ  2018  թվականին   լրանում  է    Մարտակերտի    հրշեջ  ծառայության    ստեղծման  80-ամյակը: Սա  լավագույն  նվերն  է, որ  բաժինը  ստանում  է  ծառայության  ստեղծման  հոբելյանական     տարեդարձի  առթիվ:«Այսօր,    շնորհիվ   մեր  բարերարների,  ունենք    հարմարավետ, ժամանակակից  բոլոր   չափանիշներին   համապատասխան    շենքային  պայմաններ, որը   կնպաստի  էապես  բարձրացնել     բնակչությանը  մատուցվող    ծառայությունների որակը: 2018  թվականին    Մարտակերտի  շրջանային  արտակարգ  իրավիճակների   բաժնում  իրականցվել  են  բարեփոխումներ:
 
Արդիականացվել    և    թարմացվել  են     բաժնի  նյութատեխնիկական    բազան  և  ավտոտեխնիկական   պարկը, ձեռք  են  բերվել    նոր  ավտոմեքենաներ: Ներդրվող     կապի  նորագույն    տեխնոլոգիաների  շնորհիվ՝    կունենանք  առավել  հուսալի  թվային   կապ    և  ազդարարման  համակարգ: Այս  բոլոր   բարեփոխումները  վկայում են  ծառայության  և  բաժնի    խնդիրների  նկատմամբ  երկրի  ղեկավարության,  բարեգործների  և  մեր  տնօրինության  ուշադրության  հոգածության  մասին»,-մասնավորապես  ասել  է  Ա. Դանիելյանը:
Շնորհավորելով   նորաբաց  շենքի   բացման   կապակցությամբ՝ Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար     Էդգար  Հարությունյանն  
ասել է, որ  շրջանի փրկարար  ծառայությունն  իրականացնում  է   արտակարգ  իրավիճակների    կանխման, հնարավոր   վտանգավոր  իրավիճակների   նվազեցման   և  վերացման, քաղաքացիական    պաշտպանության   գործառույթներ:
 
«Միայն  ծառայության  բարեխիղճ  աշխատանքի կազմակերպման, ներքին  կարգ  ու  կանոնի  պահպանման  դեպքում  կարող  ենք  հասնել  նպատակային  և  հեռանկարային  խնդիրների  արդյունավետ  իրականացման: Անգնահատելի  է  ոլորտի  կատարած  աշխատանքն  ինչպես  առօրյա, այնպես  էլ  պատերազմական  իրավիճակներում: Դրա  վառ  ապացույցն  է  2016  թվականի ապրիլյան  պատերազմի    ժամանակ անձնակազմի      ցուցաբերած    բարձր    պատրաստակամությունն  ու    աջակցությունը  սահմանամերծ  բնակչության  տարհանման  գործում»,-նշել  է  Է.  Հարությույնաը: