Քաղաքացիներն այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հակազգային հայտարարությունների:
Ակցիայի մասնակիցները խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր և գոմաղբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի լուսանկարները՝ «դավաճան» գրառմամբ:
Ազգային շենքի մոտ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել, և ակցիայի ժամանակ բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:
Ատիվիստներն Ազգային ժողովից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ավարտեցին այսօրվա ակցիան: