|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի կառավարության շենք: «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է կառավարության շենքի մոտ: Նրանց ուղեկցում էին ոստիկանության ծառայողները:
«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ և ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ազատ արձակում:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։