Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ եք կարծում, նորմալ, ադեկվատ մարդը ժալյուզ կդնի՞ կառավարության շենքի վրա՝ ըստ Yerkir.am-ի այս հարցն ուղղեց հավաքվածներին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Սարգիս Կարապետյանը Կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ, երբ երկու բուժաշխատող անվասայլակով եկել են՝ արձագանքելով ահազանգին, որ կառավարական շենքում հոգեկան խնդիրներով մարդ կա։
«Նենց տպավորություն է, որ գիշերային ակումբ է՝ ժալյուզով․ ադեկվատ մարդն իրեն թույլ չի տա սենց բան անի։ Կամ էլ՝ ադեկվատ մարդը չի հայտարարի, որ ինքնաթիռով Ռուսաստանից ավելի շատ մարդիկ են գալիս, քան թե գնում են մի օրվա մեջ։ Երկու տարի առաջ այդ մարդը ասում էր՝ այս դռներն իրենցն է՝ կարան բացեն, մտնեն։ Այս ճաղավանդակները շուտվանից նկատել էի, ճիշտն ասած, մտածում էի՝ լավ, ոչինչ, վախեցած է, ճաղավանդակ է դրել, բայց նոր եմ տեսել ժալյուզը։ Ո՞ր կառավարության ադեկվատ ղեկավարը հրաման կտա, որ կառավարությունում փակովի ժալյուզ դնեն․ երևի պուլտը ձեռքին է, դուրս գալիս սեղմում է՝ ժալյուզն իջնում է, առավոտյան գալիս՝ բացում է՞։ Դե դրա համար էլ բժիշկներն եկել են, տանեն, այս երկիրը հանգիստ ապրի»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
«Դավաճանը պետք է հեռանա» գրությամբ պաստառով՝ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր տեղի են ունենում «Փաշինյանի դավաճան կառավարության դեմ» ակցիաներ և իրենք ամեն օր մասնակցում ենք այդ ակցիաներին, քանի որ կիսում ենք նույն պահանջը։
«Այստեղ շատ պարզ է ամեն ինչ՝ Նիկոլ Փաշինյանի հետ մենք որևէ հնարավորություն չունենք, ամեն ինչ ավելի վատ է լինելու և Հայաստանը դատապարտվելու է կործանման։ Առանց Նիկոլ Փաշինյանի է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ոտքի կանգնելու, վերականգնվելու և զարգանալու»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Ավելի վաղ Սևակ Նազարյանը ներկայացրեց ակցիայի մանրամասները։
Մանրամասն՝ տեսանյութում․