|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսում է փոխադարձ օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Մոսկվայի և Երևանի միջև շաբաթական չորս թռիչք կիրականացվի. չորեքշաբթի հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Որոշվել է 2021 թ. փետրվարի 15-ից վերսկսել փոխադարձ միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա-Բաքու՝ շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի (Մոսկվա-Երևան՝ շաբաթական չորս թռիչք) հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
2020 թվականի մարտին Ռուսաստանը դադարեցրել էր բոլոր առևտրային և ուղևորային թռիչքները արտասահման՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Միջազգային օդային երթևեկության աստիճանական վերականգնումը սկսվել է նախորդ տարվա ամռանը: