|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա եւ Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս: Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում», - ասել է Գոլիկովան:
Ըստ նրա՝ նաեւ որոշում է կայացվել ավելացնել դեպի Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա, Շվեյցարիա թռիչքների թիվը, ինչպես նաեւ ընդլայնել թռիչքները դեպի այս պետությունների քաղաքներ: