|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
2020-ին Հունաստանը երեք անգամ հայտնվել է Թուրքիայի հետ պատերազմի շեմին՝ Oruç Reis հետազոտական նավի գործունեության արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով. հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։
«Հունաստանում երեք անգամ հայտարարվել է Թուրքիայի դեմ զինված ուժերի ընդհանուր մոբիլիզացման մասին: Նավատորմը մոբիլիզացիայի կենտրոնում էր, տեղակայվել էր Միջերկրական ծովի արևելքում և մեզ հայտնի շատ դեպքերում մոտեցել էր թուրքական նավերին: Բայց բոլոր ուժերը՝ սկսած ռազմաբազաներում գտնվող զինված ինքնաթիռներից մինչև սահմանին գտնվող մարտական ստորաբաժանումները, պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման: Մենք վստահ էինք, որ զորահավաքը կանխարգելիչ ազդանշան կուղարկի մյուս կողմին: Այսինքն՝ հակառակորդները չեն համարձակվի ռազմական առճակատման մեջ մտնել, քանի որ գիտեն՝ ստիպված կլինեն մեծ կորուստներ կրել: Սա գործնականում զսպման հաստատում է, և կարող եմ ասել, որ այդ արդյունքին հասել ենք զինված ուժերի ընդհանուր մոբիլիզացման միջոցով: Պետք է նշել, որ լարվածության և սրման որոշ պահեր եղել են»,- հավելել է նախարարը: