Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 16:20
Աշխարհ

Ռուսաստանցի ծովակալը Ռուսաստանին հորդորել է «ուշադիր հետևել» Սև ծովում ԱՄՆ ռազմանավերին

Ռուսաստանցի ծովակալը Ռուսաստանին հորդորել է «ուշադիր հետևել» Սև ծովում ԱՄՆ ռազմանավերին

Ամերիկյան ռազմանավերի մուտքը Սև ծով թույլատրելի է և անսովոր չէ, բայց Ռուսաստանը նման դեպքերում պետք է ակտիվորեն վերահսկի և տհաճ դարձնի դրանց՝ այնտեղ մնալը. ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի  գլխավոր շտաբի նախկին պետ, ծովակալ Վիկտոր Կրավչենկոն։

Ամերիկյան ավիակիրներ «Դոնալդ Քուք»-ը և «Փորթեր»-ը, որոնք Սև ծով էին մտել հունվարի վերջին, այժմ գտնվում են այնտեղ: ՆԱՏՕ-ն դրանց՝ այնտեղ հայտնվելը կապել է Ռուսաստանի «ռազմական կուտակումների» հետ: ԱՄՆ ռազմածովային ուժերը նախօրեին հրապարակել էին տեսանյութ նավերից մեկի կողքով ռուսական Սու-24 ռմբակոծիչի անցնելու մասին: Ավելի ուշ Սևծովյան նավատորմի շտաբի նախկին պետ Պյոտր Սվյատաշովը կոչ էր արել վճռական պատասխանել ամերիկյան նավատորմի գործողություններին:

«Գոյություն ունեցող կանոնները թույլ են տալիս այդ նավերին որոշակի ժամանակ մուտք գործել Սև ծով՝ ենթարկվելով որոշակի պահանջների։ Հո չե՞նք կրակի նրանց վրա։ Մտել են, թող մտնեն։ Ուղղակի պետք է հետևել նրանց, կոշտ հետևել»,– նշել է Կրավչենկոն։

Նա բացատրել է, որ պետք է հետևել, թե արդյո՞ք նավերն անօրինական գործունեություն չեն ծավալում, ուսումնասիրել դրանց մարտավարությունը, ինչպես նաև անընդհատ զգուշացնել Ռուսաստանի տարածքային ջրեր մուտք գործելու անթույլատրելիության մասին՝ ամեն կերպ հասկացնելով, որ դրանց ներկայությունն անցանկալի է։

«Եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, ռուսական նավերը պետք է կուտակվեն օտարերկրյա նավերի մոտ և դուրս մղեն դրանց տարածքային ջրերից»,- հավելել է ծովակալը: