Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։
«Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող 1992 թվականի հիմնարար փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն է, որն անսահմանափակ ժամկետով է»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության արդիականությունը։
«Արդյունավետ լայնածավալ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Հարևանների հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում արժե մտածել անվտանգության մասին»,- շեշտեց նա։