|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Վերջերս Բայդենին շատ են քննադատում, որ շեղվել է իր հռչակած սկզբունքից, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում դնել մարդու իրավունքները: Նախընտրական այս փուլում, երբ Բայդենի վարկանիշը անկում է ապրում, նրան մեղադրում են մի շարք երկրների հետ մեղմ լինելու մեջ՝ այդ թվում հենց մարդու իրավունքների մասով: Վստահ եմ, առաջիկայում նաև Հայաստանն է հայտնվելու խոշորացույցի տակ և Վաշինգտոնը աչք չի փակելու երևույթների վրա, որոնց մասին չէր բարձրաձայնում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի առաջ մղմամբ: Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»: