|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Էստոնացի եվրախորհրդարանական Յակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի ծառայության ընթացքում նրա գլխավորած երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ՝ նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել», - գրել է Մեդիսոնը Facebook-ում:
Նա նշել է, որ ինքը միակը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի. «Բայց, ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ, այնքան մեծ են հաջողության հնարավորությունները»:
Նոբելյան մրցանակի են առաջադրվել նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, շվեդ բնապահպան–ակտիվիստ Գրետա Թունբերգը, ՆԱՏՕ–ն, բելառուս ցուցարարները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։