Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի ժողովուրդը առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին ասվում է եվրոպացի քաղաքական գործիչների՝ Նոբելյան կոմիտեին ուղղված կոչում։
Նախաձեռնության հեղինակները եղել են եվրոպական երկրների ինչպես ներկա, այնպես էլ նախկին նախարարներն ու պատգամավորները. հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Մենք ականատեսն ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախությանը, որը վերապրել է Ռուսաստանի կողմից իր դեմ սանձազերծած այս պատերազմը։ Ուկրաինացի խիզախ տղամարդիկ և կանայք պայքարում են ժողովրդավարության և անկախության պահպանման համար՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից մինչև սովորական մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ: