|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հյուսիսի լիգա» կուսակցությունից Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «Մաարիվ» թերթին հղումով:
Պալատի անդամի խոսքով՝ Իսրայելի վարչապետը կարևորագույն ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում` համաձայնագրեր ստորագրելով ԱՄԷ-ի, Բահրեյնի հետ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության մեջ մտնելով, ինչն արդեն հանգեցրել է նրան, որ թագավորությունը բացել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար:
«Այս բոլոր նվաճումներն ընդամենը մի քանի ամիս առաջ անհավանական էին թվում, ու հենց դրա համար Նեթանյահուն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի»,- պնդել է Պաոլո Գրիմոլդին: