կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-31 20:24
Քաղաքական

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին. Mediaport

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում:

Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել, այդպիսով հանդարտեցնելով լարված վիճակը:

Ավելի վաղ իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայկ Մարության, սա քո և իմ տուն տանող ճանապարհն է: Քաղաքի չերևացող մասերից մեկը: Ոչ ես եմ տնտեսվարող, ոչ էլ դու իրավունք ունես տնտեսվարող լինել: Բայց դու, ասում են, մեր մայրաքաղաքի քաղաքապետն ես: Հիմա ես ի՞նչ անեմ: Գամ ձեր տուն ու վրեդ մունա՞թ գամ, որ սենց անբանի մեկն ես: Թե՞ գույքահարկ ու այլ պարտադիր վճարներ անելուցս հետո մի բահ վերցնեմ ու իջնեմ մաքրեմ քո և իմ տան ճանապարհը: Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ»:

 

Տես նաև՝ Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ.Արսեն Բաբայանը` Հայկ Մարությանին: