|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի բնակիչը որոշել է իր տանիքին տեղադրել Jack Daniel’s հայտնի վիսկիի լոգոյով դրոշը, ինչը հարևանների շրջանում խուճապ է առաջացրել:
Ըստ Demokrathaber-ի՝ վիսկիի լոգոյով դրոշը ԻՊ դրոշի հետ շփոթած բնակիչները դիմել են էլ ավելի արտասովոր միջոցի. նրանք «ենթադրյալ ահաբեկչին» նամակ են գրել՝ այն տեղադրելով շենքի նամակատուփում: Նամակում նրանք հարց են ուղղել հասցեատիրոջը՝ «պե՞տք է վախենալ իրենից, թե՞ ոչ»:
Դրոշը տեղադրած 29-ամյա երիտասարդը փնտրել է նամակի հեղինակին, սակայն՝ ապարդյուն: Շենքի վախեցած բնակիչները այդպես էլ դուռը չեն բացել: Նա հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ նամակը գրողին՝ «իր անձը հեղինակազրկելու» մեղադրանքով: