|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահը հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ: Ահմադինեջադը և Էրդողանը հանդիպել են Ստամբուլում՝ տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, որը կենտրոնանալու է տնտեսական զարգացման վրա:
Ահմադինեջադն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբարեությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միձազգային զարգացումները:
Ահմադինեջադը Ստամբուլ է մեկնել չորեքշաբթի օրը՝ մասնակցելու Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) 11-րդ գագաթնաժողովին:
Մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ Իրանի և Թուրքիայի միջև կապեր հաստատելը «երկու ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և անվտանգության օգտին է»: