Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական շինարարական ընկերությունը, որը հայտնի է երկրի կառավարության հետ սերտ կապերով, ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ավտոճանապարհի կառուցման նախագծին, հայտնում է Dunya պարբերականը:
«Kolin İnşaat» ընկերությունը մտադիր է համագործակցություն սկսել ադրբեջանական ընկերության հետ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի խճուղու կառուցման գործում: Չորս ուղեգծով խճուղին, որը բաժանված է 5 հատվածի, անցնելու է 20 բնակավայրերով եւ պետք է ավարտվի 2022 թվականին:
«Kolin İnşaat» ընկերությունն Ադրբեջանում շինարարական հրապարակ է ստեղծել՝ աշխատանքը սկսելու համար:
Երկու ամիս առաջ մեկ այլ թուրքական ընկերություն՝ Tekfen-ը, որը կապված է կառավարության հետ, ստանձնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նոր շենքի կառուցումը:
«Kolin İnşaat»-ը թուրքական 5 կոնգլոմերատներից մեկն է, որը վերջին տարիներին շահել է խոշոր մրցույթներում, ինչը քննադատները բացատրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ սերտ կապերով: